Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փոստանջյանի կողմից իրեն «հաճախորդ» անվանելու մասին է խոսել
«Դա իր տեսակետն էլ, ես էլ ունեմ իմ տեսակետը , բայց չեմ ասի»,-այսօր` ապրիլի 14-ին Ֆրանսիայի հրապարակում արձագանքելով դիտարկմանը, որ իր կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանն իրեն անվանել է «Բաղրամյան 26-ի հաճախորդ», ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Շնորհակալություն եմ ասում եւ բարին եմ մաղթում, Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ ունի քաղաքացիական իրավունքների համար պայքարում»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սրան արձագանքել էր, որ նման կերպ արտահայտվելով, Րաֆֆի Հովհհանիսյանը բացահայտեց, որ ինքը Բաղրամյան 26-ի «հաճախորդ է»: