17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը

Սերժ Սարգսյանի վարաչապետ դառնալուն դեմ պայքարի դուրս եկած  ընդդիմադիր ցուցարարները գիշերել են  Ֆրանսիայի հրապարակում՝ վրանային ճամբարում։ 

Չնայած հասարակական կարգը պայքարելու և չաղմկելու մասին Ոստիկանության հայտարարություններին և հորդորներին, իրավապահները գիշերվա ընթացքում որևէ միջոցառում չեն իրականացրել։

Հիշեցնենք՝ ապրիլի 13֊ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց ֊ Սայաթ Նովա ֊ Բաղրամյան փողոցների հատման հատվածում:

Լուսանկարը` Azatutyun.am-ի

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ