26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիան ԱՄՆ-ի համար պոտենցիալ թշնամի է. Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ամերիկացի վերլուծաբան, Մայքլ Ֆլինը ամերիկյան «The Washington Examiner» պարբերականում  «Թուրքիան կարող է ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ մտնել » վերնագրով հոդված է հրապարակել։

Ըստ հեղինակի՝ ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այնպես վատ չեն եղել, ինչպես հիմա:  Եվ արդեն մշուշոտ չէ այն կանխատեսումը, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են պատերազմել միմյանց դեմ։

Այժմ աշխարհում նոր «Սառը պատերազմ» է ընթանում, սակայն տարբերությունն այն է, որ Թուրքիան այժմ ոչ թե ԱՄՆ-ի կողքին է, այլ՝ Ռուսաստանի։

Հեղինակն ամերիկյան ղեկավարության և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները նմանեցրել է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյն-ԱՄՆ հարաբերություններին։

Այս իրավիճակում Ֆլինը  Վաշինգտոնին նախ առաջարկում է Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերել ամերիկյան զինանձնակազմը, ինչպես նաև այնտեղ գտնվող ամերիկյան միջուկային սպառազինությունը։ Բացի դրանից առաջարկվում է խզել բոլոր տեսակի բանակցությունները՝ կապված ամերիկյան արտադրության  նոր սերնդի «F-35» ռազմական ինքնաթիռները Թուրքիա  մատակարարելու հետ։

«Թող պատմաբանները քննարկեն, թե ով է կորցրել  Թուրքիային, սակայն մի բան ակնհայտ է. Թուրքիան արդեն ոչ թե բարեկամ և դաշնակից երկիր է, այլ հակառակորդ և պոտենցիալ թշնամի է»,-գրում է Ֆլինը։

Աղբյուր՝ ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ