Թուրքիայի վարչապետը ռուս-ամերիկյան կոնֆլիկտը «փողոցային հաշիվներ» է անվանել
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրասիական տնտեսական 21-րդ գագաթնաժողովին զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, որոնց հարաբերությունները լարվել էին Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հարցի շուրջ:
Միջանկյալ նշենք, որ երեկ էլ ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը «Twitter»-ի իր էջում սպառնացել էր Ռուսաստանին՝ հայտարարելով հրթիռային հարված հասցնելու մասին:
Յըլդըրըմը, ռուս-ամերիկյան փոխադարձ մեղադրանքները որակելով որպես «փողոցային հաշիվների պարզում», նշել է.
«Արածներն ի՞նչ է։ Գրառումներ են կատարում և միմյանց սպառնում։ Մրցակցության ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է, որ վերքերը բուժվեն։ Ժամանակն է, որ ձեռք ձեռքի տալով ապահովեն Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունն առանց երկակի ստանդարտների կիրառման։ Ժամանակն է նաև, որ տարբերություն չդրվի ահաբեկչական կազմակերպությունների միջև և պայքար մղվի նրանց դեմ։ Թուրքիան դա անում է»։
Թուրքիայի վարչապետը նշել է նաև, որ նման փոխադարձ սպառնալիքների պատճառով տուժում է խաղաղ բնակչությունը։
Աղբյուր՝ .ermenihaber.am