ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնում է Թուրքիա
Ապրիլի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կմեկնի Թուրքիա: Հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նա մասնավորապես կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։
Սպասվում է, որ վերոնշյալ հանդիպումների ժամանակ կքննարկվեն Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, ինչպես նաև 2018թ․ Բրյուսելում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին առնչվող առանցքային հարցերը։