26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը պահանջել է դադարեցնել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) 8 պատգամավորների անձեռնմխելիությունը։ Մեղադրյալների թվում է նաև ԺԴԿ-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

Փայլանը մասնավորապես մեղադրվել է 2017թ մայիսի 1-ին Կանադայում տված մի հարցազրույցի ժամանակ «Թուրք ազգին և թուրքական պետությունը հրապարակայնորեն ստորացնելու» և «հանրապետության նախագահին» վիրավորելու մեջ։

Մեղադրվող պատգամավորների թվում են նաև Օսման Բայդեմիրը, Ալիջան Օնլյուն, Ֆելեքնաս Ուջան, Սիբել Յիղիթալփը, Նադիր Յըլդըրըմը, Դիլեք Օջալանը, Միզգին Ըրգաթը։

Պատգամավորներին առաջադրված հիմնական մեղադրանքներն են՝ «Թուրք ժողովրդին ու թուրքական պետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության աշխատակցին հրապարակայնորեն ստորացնելը», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելը», «քաղաքական կուսակցությունների մասին օրենքի խախտումը» և «հանրապետության նախագահին վիրավորելը»։

Մեղադրանքի համաձայն՝  նշված անձինք իրենց ելույթներում գովերգել են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հիմնադիր Աբդուլլահ Օջալանին, մասնակցել են զոհված «ահաբեկիչների» հուղարկավորության արարողություններին։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության պահանջն ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողով (TBMM—ԹԱՄԺ) փոխանցելու նպատակով։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ