15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այլ անուն ոչ միայն չի քննարկվել, ոչ միայն չի առաջադրվել, այլև որևէ ակնարկ չի եղել. Շարմազանով

«Ես չգիտեմ՝ ինչու, ինչ, ոնց և որտեղ է ասել պարոն Հարությունյանը, բայց ես արձանագրում եմ փաստը. ես կուսակցության խոսնակն եմ, ներկայացրել եմ կուսակցության պաշտոնական տեսակետը և հիմա վերահաստատում եմ այն, ինչ բառացի ասել եմ երեկ՝ նիստից հետո»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ում քաղաքական պաշտոնները, թեկնածուները քննարկվում են գործադիր մարմնում, խորհրդում և խմբակցությունում: «Մինչև երեկվա նիստը ոչ խորհրդում, ոչ խմբակցությունում քննարկումներ չեն ծավալվել: Երեկ առաջին անգամ ՀՀԿ ԳՄ-ն սկսեց վարչապետի թեկնածուի ինստիտուցիոնալ քննարկումները: Ինչպես գիտեք, օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար, կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը քննարկել մեր նիստին: Երեկ տեղի ունեցավ մեր նիստը, մենք քննարկեցինք բացառապես Կարեն կարապետյանի առաջարկը՝ առաջադրել Սերժ Սարգսյանին, որպեսզի խորհրդի նիստում հաստատվի մեր վարչապետի թեկնածուն»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Նկատենք, որ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակը հայտարարեց, որ կուսակցությանը ներկայացվել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ ապագա վարչապետի պաշտոնի համար, և որ Սերժ Սարգսյանից բացի այլ անուն չի էլ քննարկվել: Իսկ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն այսօր Կառավարությունում լրագրողներին ասաց, որ կուսակցությունում բուռն քննարկումներ են եղել: «Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել ու չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու»,-նկատեց նախարարի պաշտոնակատարը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ այլ անուն ոչ միայն չի քննարկվել, ոչ միայն չի առաջադրվել, այլև որևէ ակնարկ չի եղել: «Վերահաստատում եմ՝ գործադիր մարմնի բոլոր անդամները՝ ինձնից սկսած, Դավիթ Հարությունյանով շարունակաբար, վերջացրած Կարեն Կարապետյանով ու Արա Բաբլոյանով, բոլորը արտահայտվել են, ու բոլորն արտահայտվել են մեկ թեկնածուի օգտին՝ խոսելով բացառապես մեկ թեկնածուի մասին՝ Սերժ Սարգսյանի առաջադրման մասին: Հետևաբաև վերահաստատում եմ՝ ՀՀԿ-ում բացառապես առաջադրվել, քննարկվել և առաջարկվել է խորհրդին հաստատել միայն ու միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,-շեշտեց նա:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Որովհետև ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, այդ թվում, որպես կուսակցության ներկայացուցիչ, ևս մեկ ասում եմ, որ ոչ միայն ՀՀԿ-ի, այլև բոլոր քաղաքական գործիչների թվում, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու քաղաքական փորձ, քաղաքական հմտություն, պետությունն ու գործադիր մարմինն առաջնորդելու, արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնելու ավելի հմուտ ու իմաստուն, փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա, և այո, Սերժ Սարգսյանը մեր թիմի միակ առաջնորդն է, և շատ տրամաբանական է, որ խորհրդարանական համակարգում գործադիրի ղեկավար դառնում է հաղթած քաղաքական թիմի առաջնորդը:

Մենք բացի Սերժ Սարգսյանից չունենք այլ առաջնորդ, մենք կուռ քաղաքական թիմ ենք, որի առաջնորդն էլ Սերժ Սարգսյանն է: Այստեղ որևէ արտառոց բան չկա: Իսկ թե ինչ է բուռն քննարկվել, ինչ թեկնածուներ են քննարկվել, ինձ էլ է շատ հետաքրքիր՝ այդ որտեղ են քննարկվել այդ թեկնածուները»,-եզրափակեց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ