26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա սովորական «наезд» է փաստաբանների վրա. փաստաբանը իր դեմ հարուցված քրեական գործից

Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին Henaran.am-am-ը տեղեկացել էր Քննչական կոմիտեից:

Այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանները մանրամասնեցին կատարվածը:

Ըստ ներկայացվածի՝ 1,5 տարի առաջ նրանց  վստահորդը 2 մլն դրամի գրավի դիմաց ազատ է արձակվել, որի գումարը վճարել է վստահորդի եղբայր Խորեն Բարխոյանը:

«Պաշտպանյալ Սամվել Բարխոյանին գրավի դիմաց ազատ են արձակում: Մոտ 40-50 օր հետո վերքաննիչ դատարանը գրավը վերացնում է և Սամվել Բարխոյանին կալանավորում: Քանի որ գումարը ես եմ մուծել, դատարանը փոխանցում է ինձ»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը հայտնում է, որ  դրանից հետո հայտնվում են Սամվել Բարխոյանի քույրն ու կինը և պահանջում գրավի գումարը.

«Ինձ գումարը տվել է Խորեն Բարխոյանը, գումարը մուծել եմ առաջին կնոջ որդու՝ Վոլոդյա Բարխոյանի հետ, նրանց կտամ, բայց ձեզ չեմ տա: Հունվար ամսին Կենտրոնի ոստիկանությունից ահազանգ ենք ստանում, որ 2 տիկինները բողոք են գրել, որ սեպտեմբերի 3-ին Կենտրոնի դատարանի մուտքի մոտ ինձ և Կարեն Կիրակոսյանին տվել են 2 միլիոն 150 հազար դրամ: Մի շաբաթից պարզվում է քրեական գործ է հարուցվել:Սա սովորական «наезд» է փաստաբանների վրա»,-փաստում է Ալեքսանդր Սիրոնյանը:

Փաստաբանների պաշտպան Հայկ Սարգսյանը պնդում է, որ քրեական գործն ապօրինի է հարուցվել:

Փաստաբանների փոխանցմամբ՝ գործն այժմ քննության փուլում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ