17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փաստաբաններ Կարեն Կիրակոսյանը և Ալեքսանդր Սիրունյանը մեղադրվում են խարդախության մեջ. հանգամանքները պարզվում են

Փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի եւ Կարեն Կիրակոսյանի կողմից ենթադրյալ խարդախություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը  հաստատեց տեղեկությունը:

«Հաղորդում է ստացվել քաղաքացուց, որ փաստաբանները խարդախությամբ գումար են հափշտակել: Հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է ընթանում»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ