Ինչու դևերն այդքան չեն սիրում մարդկանց
Ինչու դևերն այդքան չեն սիրում մարդկանց…
Հայր Վարսոնոֆի Օպտինացին պատմում է, որ մի անգամ մի ճգնավորի սատանան տեսանելի կերպով հայտնվում է:
Ճգնավորը նրան հարցնում է.
-Ինչո՞ւ եք այդպիսի չարությամբ հարձակվում մարդկային ցեղի վրա:
Չար ոգին պատասխանում է.
-Իսկ ինչո՞ւ եք դուք զբաղեցնում մեր թափուր տեղերը:
Հայր Վարսոնոֆին նշում է, որ իրենց հպարտության պատճառով չար ոգիները զրկվել են դրախտային երանությունից, և նրանց փոխարեն այդ տեղերը մարդիկ են զբաղեցնում խոնարհության պատճառով: Ինչպես նաև նշում է՝ երբ երկնքում մարդկանցով լրանան անկում ապրած նախկին հրեշտակների թափուր տեղերը, այդ ժամանակ էլ կլինի Քրիստոսի Երկրորդ Գալուստը, սակայն դա միայն Աստծուն է հայտնի, թե երբ կլինի, ինչպես Ավետարանում է գրված: Միգուցե կարող է լինել վաղը, կամ մյուս օրը կամ էլ միլիոնավոր դարեր հետո. Աստծուն է միայն հայտնի:
(Վերոհիշյալ միտքը, որ անկում ապրած նախկին հրեշտակների երկնային տեղերը տրվել են մարդկությանը, այդ մասին կարող ենք կարդալ նաև Սբ. Գր. Նարեկացու «Մատյան Ողբերգության»-ում, ինչպես նաև Սբ. Ներսես Շնորհալու «Թուղթ Ընդհանրական»-ում, նաև Սբ. Հայր Պաիսիոսն է այդ մասին նշում և այլ սրբեր):