17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշակոթող

 

 

 

Հունվարի 26-ին Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում 1915թ. Հայոց ցեղասպանության ու Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշակոթող:

Մտահաղացումը Վանաձորի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Ռազմիկ Մանդարյանինը, Պողոս Ստեփանյանինը և քանդակագործ Արա Հովհաննիսյանինն է: Սա ԱՍԱԼԱ-ի նահատակ հայորդիների հիշատակն ու ստեղծագործությունները հավերժացնող երկրորդ հուշակոթողն է:

Առաջինը տեղադրվել է 2000 թ.-ին՝ Եռաբլուրում: Մինչ հուշակոթողի բացումը Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին: Ինքնատիպ կոթողն արժանացավ բազմաթիվ ներկաների ծափահարություններին:

 

Բացմանը ներկա էին զինծառայողներ, ԵԿՄ ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ, ԱՍԱԼԱ-ի համակիրներ, վանաձորցիներ, նաև մարտիկներ՝ Մարտիրոս Ժամկոչյանը, ՛՛Վան՛՛ ջոկատի հրամանատար Վազգեն Հակոբ Ջուլֆայանը և այլք:

 

Ներկայացվեց ԱՍԱԼԱ-ի պատմությունն ու անցած ուղին: 

Պատրաստեց Մանե Ղարդյանը

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ