26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վլադիմիրը առաջին հարվածներն իր վրա կրեց

Այսօր ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է…
Ժամկետային զինծառայող Վլադիմիր Մելքոնյանն ապրիլի 1-ի թեժ մարտերի առաջին իսկ հարվածներն իր վրա կրեց: Թալիշի թեժ մարտերի ժամանակ առաջինը Վլադիմիրն է ծանր վիրավորում ստացել կրծքավանդակի շրջանում, իսկ զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Նա կամովին է մեկնել Լեռնային Ղարաբաղ ծառայության, որի ընթացքում արժանացել էր հրամանատարների շնորհակալագրերին ու մեդալներին: Իսկ հայրենիքի պաշտպանության համար ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով: Հունիսին էր ծառայությունն ավարտելու, մորն ու եղբորը խոստացել էր՝ երբ վերադառնա, նոր տուն կկառուցի:

Նա սիրված ու հարգված էր բոլորի կողմից, յուրահատուկ անձնավորություն, նվիրված հայենիքին։ Վլադիմիրը միշտ ձգտել էր ծառայել Արցախում, պապիկը արցունքը աչքերին հիշում էր թոռան խոսքերը «ԵՍ ՊԻՏԻ ԳՆԱՄ ՂԱՐԱԲԱՂ ՊԱՊ ՋԱՆ» ու այդպես էլ եղավ․․․․ Նա ընտրեց իր հոր ուղղին, հայրը նույնպես մասնակից է եղել Արցախյան պատերազմին։

Իսկ վերջին ամիսներին երբ խոսում էր միշտ ասում էր « 3 ԱՄԻՍ Է ՄՆԱՑԵԼ ՊԱՊ ՋԱՆ, ՔԵԶԻ ՁԻԳ ՊԱՀԵ ԳՈՒԿԱՄ ԼԱՎ ԿԵՂՆԻ»։։
Ցավոք նա զոհվեց հերոսաբար կյանքը տալով հանուն հայրենիքի հանուն մեզ ԲՈԼՈՐԻՍ։

Հեղ.`Արմինե Կարախանյան Նռան Հատ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ