Ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ. փոխնախարար
«Դեղատոմսերով դեղեր բաց թողնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ այն հիվանդները, որոնք իրականում իրենց առողջության, իրենց կյանքի ընթացքում ձեռք են բերել հիվանդություն և ցավային սինդրոմ, որը չի կարող բուժվել և պակասեցվել սովորական դեղերի միջոցով, և նրանք կարիք ունեն թմրամիջոցների, նախկին կարգը պահանջում էր մոտ երեքից չորս կնքիներ և մի քանի ստորագրություններ էր պետք, որ մի քանի օրում հիվանդը կամ նրա հարազատները գնային դեղը ստանալու.
«Իսկ հիմա այս արգելքները հանված են»,-ասաց նա: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ իրենք համարում են, որ բժշկական ցուցումներով և հիվանդի առողոջությունից ելնելով և ցավը հանգստացնելու պահանջից ելնելով՝ ցանկացած բժիշկ, ոչ միայն օնկոլոգները, ցանկացած բուժող բժիշկ կարող է նշանակել թմրամիջոցներ: «Սա շատ կարևոր հանգամանք է, մանավանդ, որ մենք ուզում ենք զարգացնել պալյատիվ օգնությունը ՀՀ-ում: Ոչ մի դեղատոմսի տակ չի պարտադրվում կնիքի առկայությունը: Այսինքն՝ պարտադիր պահանջ կնքելու դեղատոմսերը չենք դրել»,-ասաց նա: