Գյումրիի կրակոցների դրդապատճառը
Այսօր լրագրողների հետ հանդիպանը ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը խոսեցին Գյումրիում տեղի ունեցող դեպքերի մասին:
” Համենայնդեպս Գյումրիում ինչ- որ արտառոց բան չի կատարվել, մարդիկ նորմալ ապրում են, զբաղված են իրենց աշխատանքով: Երևանում ավելի շատ են ներկա և նախկին քաղաքապետերի միջև կատարվող իրադարձությունների մասին խոսում, քան Գյումրիում: Ամոթ է ուղղակի այնքան կարևոր խնդիրներ կան”,-նշեց Սուքիաս Ավետիսյանը, որը նշեց, որ ինքը այսօր է վերադարձել Գյումրից:
Ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը անմիջապես արձագանքեց.” Փառքդ շատ Տեր Աստված Գյումրիում եթե աշխատանք կամ մարդ է մնացել”:
Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ Գյումրիի բնակչության մոտ 80 տոկոսը արտագաղթել է, մնացածն էլ պոտենցիալ արտագաղթող են: Գյումրիում բազմաթիվ խնդիրներ կան ու դրանց վրայից մարդկանց ուշադրությունը շեղելու լավագույն տարբերակը այս անմիտ պայքարն է.
”Խոսքը չի գնում երկու շարքային խուլիգանների, խոսքը գնում է ներկա և նախկին քաղաքապետների մասին, և մենք պետք է այս ամենը չդարձնենք հանրային քննարկման առարկա: Կա ոստիկանություն և այս հարցին թող լուծում տա; Այսօր Գյումրիում էնքան խնդիրներ կան, մարդիկ ապրում են որդնած տներում, վատ պայմաններում, գնում են, որ կարողանան կերակրել իրենց ձագուկներին”,-նշեց Գուրգեն Եղիազարյանը:
”Ես հասկանում եմ, որ Գյումրին սահմանամերձ քաղաք է, բայց Գյումրիում կրակոցներ չկան”,-կրկին անգամ տեղեկացրեց Սուքիաս Ավետիսյանը:
Ընդդիմադիր Գուրգեն Եղիազարյանը խոսեց անգամ այդ կոնֆլիկտի դրդապատճառների մասին.
”Կոնֆլիկտը գալիս է, որ Վարդան Ղուկասյանը սիմվոլիկ գնով գարեջրի գործարանը վաճառել է Բալասանյանին ու հետո փոշմանել: Այս կոնֆլիկտը երբեք չի վերջանալու”: