18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Միացյալ Նահանգներում հայկական դիվանագիտության եւ հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ում սկիզբ առած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օժանդակությունն ու կոչերն անշեղորեն աճում են: 

Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն՝ միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանն արժանավույնս ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան պետություն:
Խորհրդի անդամները իրենց ընդունած բանաձեւում նշում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Կովկասի տարածաշրջանի կայունությանը՝ անցկացնելով ազատ եւ արդար ընտրություններ: Բանաձեւում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար մղված պայքարին, որը ոգեշնչեց նաեւ տարածաշրջանի շատ ժողովուրդների:

Բանաձեւն ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Պոլ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ բանաձեւը գալիս է լրացնելու Ռոդ Այլենդում, Մասաչուսեթսում, Մեյնում, Լուիզիանայում, Մերիլենդում, Ֆրեզնոյում եւ այլուր ընդունված նմանօրինակ բանաձեւերի եւ հռչակագրերի շարքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ