Էտ բ..երին պետք ա վերացվի. Ծռերի գործով բացահայտումներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:
Արդեն հայտնել ենք, որ մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:
Արձանագրություններից մեկում Արամ Մանուկյանը զանգահարում է տասնյակ մարդկանց և նույն բովանդակությամբ հեռախոսազրույց ունենում: Հեռախոսազրույցը թվագրված է հուլիս 17-ին:
-Պավլիկի տղան է Ձեր հետ խոսում, հեղափոխությունը սկսված է, իմացաք Արտակ ջան, էտ բ..երին պետք ա վերացվի:
Հետո խոսում է Հարութի հետ.
-Ապարանցի Պավլիկի տղան ա խոսում, հեղափոխությունը սկսված ա,օգնության կարիք ունենք:
Նիկոլի հետ է խոսում.
– Հեղափոխությունը սկսված է: Ժողովրդի մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանեք ոտի ժողովրդին:
Գոռի հետ է խոսում.
-Արյուններս խմին արա, Ժիրայր Սեֆիլյանին պետք է լսենք, հեղափոխությունը սկսված է:Տականքներին պետքա հանել էս երկրից, Օսիպյանն էլ մեր ձեռքումա…
Վահանի հետ է խոսում: Հեռախոսը փոխանցում է հորը՝ Պավլիկ Մանուկյանին:
Վահան. -Բարև Պարոն մանուկյան, ո՞նց եք:
Պավլիկ- Վահան ջան ժողովրդին հանի: փոխնախարար կա ձեռքներս, Օսիպյանը: Հրեշտակների գունդը վեկալել ենք, ժողովրդի կարիքն ունենք:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: