Մարտ ամսվա համար եղանակը չտեսնված ռեկորդ կսահմանի. Հայկական Ժամանակ
Երեկ մարտի 20-ին, Կապանում դիտվել է +28 աստիճան: Դա նույն օրը հանրապետությունում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքների պատճառով մարտի 18-ից սկսած օդի ջերմաստիճանը բարձրացել է:
«Սյունիքի հովտային գոտում այսօր գրանցվել է +24 … +28 աստիճան, Տավուշում եւ Արարատյան դաշտում +22… +23, լեռնային շրջաններում Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, այսինքն նույնիսկ բարձրադիր մարզերում, որոնք ծովի մակերեւույթից 1800-2000 մ բարձրության վրա են, ցերեկային ժամերին դիտվել է +15… +16 աստիճան: Նշված ջերմաստիճանները շեղված են, կամայական նորմայից բարձր են 8-10 աստիճանով»,- ասաց ՀՀ ՍԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանությւսն կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Բարձր ջերմաստիճանն առաջիկա օրերին ոչ միայն չի նահանջելու, այլեւ ընդհակառակը: Ամսի 24-ին սպասվում է եւս մեկ տաք օդային ա[իք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Դա, սակայն, չի արտահայտվի արեւային եղանակով: «Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի:
Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +33 աստիճանի, Տավուշում մինչեւ +30 աստիճանի, Արարատյան դաշտում մինչեւ +27 … +28 աստիճանի, նույնը’ նաեւ Երեւանում: Այդ օրը օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի արդեն մոտ 12-15 աստիճանով»,- շարունակեց Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է տեղումներին, այսօր մարտի 21-ին, ցերեկը հանրապետությունում սպասվում է կարճատեւ ամպրոպային բնույթի անձրեւ 15-20 րոպե տեւողությամբ: Դրանից հետո դարձյալ կարճատել անձրեւներ կլինեն մարտի 24-ի երեկոյան եւ 25-ի գիշերը: Այսօր աոանձին շրջաններում սպասվում է նաեւ քամու ուժգնացում’ 15-20 մ/վ արագությամբ, մարտի 23-ին, դարձյալ աոանձին շրջաններում, քամին կուժգնանա մինչեւ 20-25 մ/վ արագությամբ, որը կպահպանվի մինչեւ ամսի 24-ը:
Օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ եթե կանխատեսումներն արդարանան, եւ մարտի 24-ին օդի ջերմաստիճանը հասնի +33-ի, ապա դա կլինի Հայաստանում մարտին երբեւիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը: «Վերջին անգամ Սյունիքի հովիտներում եղել է +30 աստիճան 2004 թվականին մարտի 5-ին: Դրանիցի հետո այլեւս չենք ունեցել այդպիսի ջերմաստիճան: Եթե +33 աստիճանը գրանցվի, ապա դա կհամարվի մեր հանրապետությունում մարտին երբեւիցե դիտված ամենատաք ջերմաստիճանը»,- տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը: