03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փոքրիկ էսկալացիան կարող է անդառնալի հետևանքների բերել

 Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը գտնում, որ եթե գերտերությունները Ադրբեջանին թույլ չտան, ոչ մի առաջխաղացում էլ սահմանին կամ դիվանագիտական հարթակներում նույնիսկ չի լինի: Այս մասին նա նշեց Henaran,am-ի հետ զրույցում: «Ադրբեջանին Ալիևի վերջին հոխորտանքների համար թույլտվություն էր պետք»,-նկատեց նա, ապա հավելեց, որ Ադրբեջանը չի էլ պատրաստվում հրաժարվել իր զավթողական քաղաքականությունից  ու  մտադրություններից և օգտագործում է ամեն առիթը:

«Այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանը դիվանագիտական հարթակում իր տեղն ունենա, իր հայտարարություններն անի: Բայց նախևառաջ պակաս կարևոր չէ, որ դադարի Ռուսաստանի ձեռքին խաղալիք լինել, այսինքն՝ կարող ենք ասել, որ եթե Ռուսաստանը ցանկանա, Ադրբեջանին թույլտվություն կտա: Անընդհատ այդպես է եղել, Հայաստանը ՌԴ-ի ձեռքին գործիք է եղել, որի միջոցով  նա Թուրքիայի, Ադրբեջանի հետ անընդհատ հարաբերություններ է պարզում:

Ի դեպ, ըստ նրա՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը և ներքին, և արտաքին գործոնների հետ է կապված:  

«Կարծում եմ, որ արտաքին մարտահրավերները լրջորեն անհանգստացրել են Ալիեւի հանգիստը, հատկապես Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը»:

 

Հարցին, թե արդյոք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները շփման գծում նոր սրացում կառաջացնեն, Սարգսյանն արձագանքեց. «Քիչ հավանական է, լուրջ սրացում չի ակնկալվում ոչ ընտրություններից առաջ, ոչ դրա ընթացքում, ոչ էլ նույնիսկ հետո, քանի որ դա ձեռնտու չէ Իլհամ Ալիևին:

Բաքուն շատ լավ գիտի, թե ինչի կարող է դա հանգեցնել, ու նրանք գիտեն, որ ոչ ոք որևէ երաշխիք չի տա, որ փոքր տեղական էսկալացիան չի վերածվի երկու կողմերի համար անկանխատեսելի հետևանքներով լայնածավալ պատերազմի, որից հետո նրանք շուտ չեն կարողանա սթափվել»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ