Սեֆիլյանի զինակից ընկերոջ երգը ցնցեց դատարանը/տեսանյութ/
Արդեն հայտնել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը և Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման:
Սեֆիլյանի համակիրները վճռի հրապարակումը լսեցին զայրույթով: Դահլիճում թեժ իրավիճակ էր: Սեֆիլյանի մարտական ընկերը իր զայրույթը արտահայտեց երգով: Զինակից ընկերները նշեցին, որ պատերազմի տարիներին Ալեքսանը իր երգով միշտ ոգևորել է հրամանատարին:
Հրապարակված վճռի համաձայն՝ Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Մանրամասները՝ տեսանյութում: