Շիրակի պետհամալսարանում դասադուլ են հայտարարել. Ուսանողները դիմել են Սերժ Սարգսյանին
Մի քանի օր առաջ աշխատանքից ազատվեց 7 ամիս Շիրակի պետական համալսարանի ապօրինությունների մասին բարձրաձայնող դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը:
Երեկվանից պատմական բաժնի ուսանողները սկսել էին ֆլեշմոբ…համացանցում տեղադրում էին ի պաշտպանութոյւն իրենց դասախոսների տեսանյութեր տեղադրել, որով պահանջում էին չեղարկել մարտի 15-ի որոշումը ու նորից Շիրակի պետական Համալսարան վերադարձնել մասնագետ դասախոսներին:
Բացի այս ամենը նաև սլսվել էր համացանցով ստորագրահավաքը, որով ցանկացողները կարող էին միանալ բողոքին ու պահանջին:
Այսօր առավոտյան Շիրակի պետական համալսարանում նորից դասադուլ էր: Նրանք պահանջում էին մարտի 15-ի որոշման չեղարկում ու ստորագրում էին ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի տակ ստորագրում էին.
<<Մեծարգո՛ պարոն նախագահ, Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի ուսանողները՝ բողոքելով ռեկտոր Սահակ Մինասյանի` սույն թվականի մարտի 15-ին ընդունած անհիմն որոշման դեմ: Ռեկտորը կամայական կերպով (Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 122-րդ հոդվածի 2-րդ կետերով) աշխատանքից ազատել է բուհի լավագույն դասախոսներից Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին: Տարիներ շարունակ վերջիններս իրենց տված գիտելիքներով և մանկավարժին ու ՀՀ քաղաքացուն բնորոշ վեհ կեցվածքով վայելել են ուսանողների սերն ու հարգանքը: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել:
Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում՝ -Բեկանե՛լ ռեկտորի´ մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին: -Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ: -Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվը: Պարո´ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք»:
Նրանց հանդիպեց համալսարանի ռեկտորի տեղակալը, ով լսեց պահանջը ապա նրանց, ապա նաև լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշեց, որ եթե տեղի է ունեցել ապօրինություն, ապա դասախոսները կարող են դիմել դատարան ու վերականգնել իրենց իրավունքը, առանց ներքաշելու ուսանողերին:
Ուսանողների մեծ մասը մնացին անդրդվելի, հավաստեցին, որ շարունակելու են դասադուլը մինչև դասախոսները չվերադառնան համալսարան. “Նաև բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, որը խաթարվել է: Բուհում արդարության վերականգնումը, մենք նկատել ենք, ուսխորհուրդով հետևել ենք, ու հասկացանք , որ էն մարդը ով արտահայտում է չեզոք դիրքորոշումը, բերում է դառնում է բուհի թշնամին: մեզ աջակցում է ամբողջ հայստանը,, գիտնականները>>,-նշեց Արմեն Մելքոնյանը:
Նշենք, որ աշխատանքից ազատված դասախոսներին վերականգնելու կոչ էին արել գիտնականներ, բուհի դասախոսներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ։
Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը պահանջագիր է ներկայացրել նաև ռեկտոր Սահակ Մինասյանին՝ պահանջելով վերականգնել դասախոսների աշխատանքը: