Բուդաղյանները չեն լռելու. մանրամասներ
«Հայաստանի դատական համակարգից շատ վաղուց արդարադատություն չենք ակնկալում, մանավանդ, որ կան գործեր, որտեղ կոնկրետ գործում է քաղաքական պատվերը: Ցավոք սրտի արդարադատություն ակնկալելիս հույսներս կապում ենք միայն ՄԻԵԴ-ի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Անդրադառնալով Բուդաղյանների գործին փաստաբանը նշեց.«Էմիլ Բուդաղյանը՝ Բուդաղյանների հայրը և ես՝ նրանց փաստաբանը այլևս դատավարական կարգավիճակ չունենք այդ գործում: Այլևս մենք չենք կարող բողոք ներկայացնել:Այսինքն՝ դատախազությանը ոչ սազական հնարքներ են իրականացվում: Իրավիճակը վատթարացրել են և խոշոր խախտումների են գնում: Իրենք մեզ մեծ շանսեր տվեցին Եվրոպական դատարանանում հաջողության հասնելու համար»,-նշեց Հայկ ԱլումյանԸ
Ալումյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում պայքարը դադարեցնել: Նա նշում է, որ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապվող քրեական գործերը այսպես փակվում են, սակայն եվրոպական դատարանում այլ կլինի:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ին այդ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության ժամանակ Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել: Սպանության գործով ձերբակալվել էին մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն 2013-ի սեպտեմբերին նրաց նկատմամբ քրեական գործը կարճվել էր: Քննչական մարմինը նրանց գործողությունները ինքնապաշտպանություն էր որակել: 2013-ի հուլիսի 9-ին Արտակ Բուդաղյանին եւ նրա հարազատներին Սուրիկ Խաչատրյանին սպանությամբ սպառնալու մեղադրանք էր առաջադրվել, Ավետիք Բուդաղյանի դեմ գործը կարճվել էր նրա մահվան փաստով:
2017 թվականի ապրիլի 27-ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ավետիք Բուդաղյանի սպանության գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի դեմ քննությունը վերսկսելու մերժման մասին որոշումը: Սակայն դատարանը համաձայնվել էր վերսկսել Ավետիք Բուդաղյանի մահվան հետ կապված քննությունը: