27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Զնված խմբի» պարագլուխը 3 երեխայի հայր է. պահանջում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում  դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է  ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Զնված խմբի»  գործով դատական նիստը:

«Զնված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի պաշտպանը  միջնորդություն ներկայացրեց վերադարձնել Արթուր Վարդանյանից առգրավված դրամական միջոցները՝ 13 հազար դոլար, 3500 եվրո եւ 750 հազար դրամ:

Պաշտպանը նշում է, որ այդ գումարն իրեղեն ապացույց չէ, սակայն նախաքննության մարմնի կողմից առգրավվել է: Դատավորը արձագանքեց, որ եթե ուզենան էլ գումարը վերդարձնել՝ չեն կարող, քանի որ այդ գումարը դատարանում չէ: 

Փաստաբանը ընդգեց` Արթուր Վարդանյանն ունի ընտանիք, երեք երեխա ու այդ գումարն անհրաժեշտ է նրա ընտանիքին:

 Դատավորն ասաց, որ այդ միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ