07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մինիմալը 2 կիլոմետր` տաքսի ծառայությունները չափն անցնում են.ահազանգ

“Տաքսի ծառայությունից օգտվելու համար` պետք է ամեն անակնկալի պատրաստ լինես: Չգիտես ի՞նչ տեսակ վարորդի կհանդիպես,  կամ ի՞նչ տեսակի սերվիսի մեքենա կնստես: Անցած օրը օգտվեցի “Նիգ” տաքսի ծառայության մեքենաներից  ու ապշեցի”,-Henaran.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին նշեց, որ ահավոր վրդդովված է, պարզապես չգիտե ու՞ր դիմել:

“Հալաբյանից տաքսի եմ նստել` մինչև Դավթաշենի “Երևան սիթի”` հաշվիչը 900 դրամ է գրել: Ասում եմ  Ձեր մինիմալը ինչքան է, վարորդը ասում է մեր մոտ 2 կիլոմետրից է փոխում: Բողոք ունե՞ք զանգեք ղեկավարությանը”,-նշեց քաղաքացին հավելելով, որ ինքը զանգահարել է տաքսի ծառայություն և ստացել ոչ ադեկվատ պատասխան.”Մենք էտքանով ենք քշում` ձեռք չի տալիս մի օգտվեք ”,-պատմեց մեր ընթերցողը:

Զանգահարողը  փաստեց, որ բազմաթիվ մարդիկ են բողոքում նույն տաքսի ծառայությունից:

“Թող գոնե գրեն, որ իրենց մինեմալը 2 կիլոմետրից է սկսում: Մարդիկ իմանան , թե չէ ինչա նշանակում սա”,-հավելեց զանգահարողը:

Henaran.am-ի խմբագրությունը դիմում է բոլոր պատկան մարմիններին` ո՞վ և ինչպե՞ս պիտի համակարգի տաքսի ծառայությունների աշխատանքը: Արդյո՞ք այս գնային քաղաքականությունը օրենքի սահմաններում է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ