13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Սա տնաքանդություն է»

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գազոնների վրա կրպակներ են կառուցվում: Այս մասին ահազանգում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել է.

«Ես կանգնած եմ Մալաթիա թաղամասի Րաֆֆու փողոցի գազոնի վրա ու նկարում եմ գազոնի շարունակության վրա մեծ թափով կառուցվող կրպակների շարքը: Այս կրպակների շինթույլտվությունները տրվել են տարեկան 25 հազար դրամով, կառուցվելուց հետո դրանց տերերը վարձով կտան ամսական տասը անգամ ավել գումարով։

Բավական չէ այսպես ավերում են քաղաքը, քաղաքի բյուջե էլ մուտք չեն գործում լուրջ գումարներ, որոնցով կարող են հիմնանորոգել մանկապարտեզների այն շենքերը, որոնք անտերության են մատնված։ Բա սա մայրաքաղաքի կառավարո՞ւմ է, ժողովրդի ասած՝ սա տնաքանդություն է»:29214276_2011780739082703_5981820670781161472_n 29216015_2011780772416033_4445802823698874368_n 29314294_2011780675749376_4357884916164198400_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ