26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարածքները իրենք պիտի վերադարձնեն, մենք տարածքներ չունենք վերադարձնելու. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Բաքվում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, թե Խոջալուի դեպքերը հայերի կողմից իրականացված ցեղասպանություն էին, լկտի սուտ են ու անհեթեթություն: «Չկա աշխարհում մի միջազգային կառույց, որ ընդունել է մի փաստաթուղթ, որ Հայաստանին մեղադրում են ցեղասպանության մեջ: Սա հերթական սուտն է, իրենք իրենց գյուղում հավաքվել են ու սուտ են ասում: Ավելին, Խոջաուլի մասին բազմիցս խոսվել է, դա բացառապես Ադրբեջանի ներքաղաքական պայքարի արդյունք է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ սա ցույց է տալիս, որ Թուրքիան ունի ադրբեջանամետ ուղղվածություն և որևէ անելիք չունի արցախյան հարցում:

Իսկ Ալիևի հայտարարությունները, թե տարածքներ պիտի ՀՀ-ն վերադարձնի Ադրբեջանին, Շարմազանովն ասաց. «Տարածքները իրենք պիտի վերադարձնեն, մենք տարածքներ չունենք վերադարձնելու, Թուրքիան ունի տարածքներ վերադարձնելու, այդ թվում ԵՄ Անդամ Կիպրոսի 38 տոկոսը: Ալիևն ասել է, որ պատժամիջոցներ պետք է մտցվեն ՀՀ նկատմամբ, այո, պիտի մտցվեն բայց Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների նկատմամբ: Եթե միջազգային հանրությունը որևէ պետության նկատմամբ պիտի կիրառի սանկցիաներ, ապա հենց Ադրբեջանի»:

Շարմազանովն ընդգշեց, որ, բնականաբար, այս առումով Հայաստանն անհանգստանալու բան չունի, այ Ադրբեջանն ունի, քանի որ նրա ամբողջ քաղաքականությունը ստերով է ողողված: Ավելին, նա նկատեց, որ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից է պարտադրվել զինադադարն Ադրբեջանին, նրանք փոխզիջման չեն գնացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ