16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Գերմանիայում մեկնարկել է երկրորդ խաղաշրջանը

Երեկ Գերմանիայում մեկնարկել է այդ երկրի ֆուտբոլի առաջնության երկրորդ խաղաշրջանը: Մյունխենի ՛՛Բավարիան՛՛ իր հերթական հաղթանակը տոնեց՝ այս անգամ պարտության մատնելով Մյունխենգլադբախի ՛՛Բորուսիային՛՛: Վերջիններս իրենց հերթին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 1 միավորով գերազանցելով Հենրիխ Մխիթարյանի թիմին՝ Դորտմունդի ՛՛Բորուսիային՛՛:

Դորտմունդցիները իրենց հերթին այսօր կմրցեն ՛՛Աուգսբուրգի՛՛ հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղաշրջանում ՛՛Բորուսիան՛՛ ջախջախեց մրցակցին 4-0 հաշվով: Հիմա էլ, երբ առաջին խաղաշրջանի վերջնամասը Կլոպի սաները ամբողջովին ձախողեցին, նրանք պատրարստ են վեականգնել սասանված հեղինակություն եւ պայքար մղել ավելի բարձր հորիզոնականում հայտնվելու համար, քան զբաղեցնում են հիմա: 

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադատ դուրս կգա թիմի մեկնարկային կազմում եւ կփորձ ապացուցել, որ իր որոշ հանդիպումներում ցույց տված ոչ տպավորիչ  խաղը մնացել է անցյալում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ