07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում այսպիսի տեղեկատվությամբ գրառում է արել.

“Հունվարի 24-ին  Հայաստանի և  Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման
մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում
կայացած բանակցությունների բովանդակությանը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզազծը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն:

Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի”,-գրել է ԱԳՆ խոսնակը:

Տեղեկացնենք, որ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւն ասել էր, թե “Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ