22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականների շրջանում անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին:

Վարչապետն ասաց, որ կառավարության միջոցառումների ծրագրով Առողջապահության նախարարության կողմից սահմանվաժ ժամանակացույցով իրականացվում են էլեկտրոնային առողջացման ամբողջովին ներդրման աշխատանքները, և այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին:

Ելնելով սրանից վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի նախարարներին, առաջարկեց Երևանի քաղաքապետին 15 օրվա մեջ այդ բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար, ապա ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ

Կարեն Կարապետյանը հավելեց, որ այս հանձնարարականի մեջ պետք է ավելացնել նաև մարզպետներին: «Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք, չեմ կարծում, որ այդպես որևէ խնդիր կա: Դա է չէ՞ պրոբլեմը»,-հարցով եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ