06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե Աստծուց խնդրել ես մի բան, բայց ստացել ես ուրիշ բան

« Մի օր մի մարդ խնդրեց Աստծուց մի ծաղիկ ու մի թիթեռ։ Բայց Աստված տվեց նրան մի կակտուս և մի թրթուռ։ Մարդը տխրեց, քանի որ չէր հասկանում, թե ո՛ր կետում էր սխալվել իր խնդրանքի մեջ։ Ապա մինչև իսկ նեղացավ Աստծուց և որոշեց այլևս ոչինչ չխնդրել։ Մի որոշ ժամանակ անց, սենյակում, ուր թողել ու մոռացել էր ստացած կակտուսն ու թրթուռը, զարմացած ու ապշահար տեսավ, որ փշոտ ու տգեղ կակտուսի վրա ծնվել էր աննման գեղեցկության մի ծաղիկ, իսկ զազրելի թրթուռը փոխակերպվել էր մի գեղատեսիլ թիթեռի։

Աստված միշտ արդարացի կերպով է գործում։ Եթե Աստծուց խնդրել ես մի բան, բայց ստացել ես ուրիշ բան, համբերություն ունեցիր և վստահություն։ Համոզված եղիր, որ Նա միշտ տալիս է այն, ինչի կարիքը որ մարդն իրոք ունի տվյալ պահին։ Միշտ չէ, որ այն, ինչ ցանկանում ես, այն է, ինչի կարիքը դու իրոք ունես։ Քանի որ Նա երբեք չի սխալվում, դու առաջ գնա առանց տրտնջալու կամ կասկածելու։ Այսօրվա փուշը դառնալու է վաղվա ծաղիկը »։

Անհայտ Հեղինակ

Աղբյուրը՝  www.mashtoz.org 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ