Ընտանիքում մեծ խնդիրները հարթվում են փոքր քայլերով
Ընտանիքում մեծ խնդիրները հարթվում են փոքր քայլերով: Օրինակ, փորձառու կանայք գիտեն, որ երբ ամուսինը գործից տուն է գալիս, նախ կերակրում են: Հետո հոգ տարեք, որ մի քիչ հանգստանա (Արի քաղցրս մի քիչ պարկի հանգստացի: Երեխեք մի քիչ սուս մնացեք պապան հանգստանում ա): Նոր մի երկու ժամ հետո հարցեր տվեք, թե «օրդ ո՞նց անցավ»: Հավատացեք, հրաշքներ կկատարվեն ձեր տանը:
«Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով» (Առ 14:1):
Արմեն Հարեյան