19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ազատ դեմոկրատների՛՛ հայտարարությունը Ուկրաինայի դեպքերի առնչությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալԱզատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով նախօրեին սպանվել են իրենց ազատության և իրավունքների համար պայքարող Ուկրաինայի երեք քաղաքացիներ, այդ թվում նաև մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանը:

Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը:Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության համար պայքարող ՀՀ քաղաքացին շատ լավ հասկանում և կիսում է Ուկրաինայի քաղաքացիների պայքարը, քանզի 2008թ. մենք ևս անցել ենք նմանատիպ բռնությունների միջով: 

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու քաղաքականությանը և ոտքի են կանգնել պայքարելու հանուն իրենց այդ նպատակի: 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում աշխարհի բոլոր դեմոկրատական ուժերին և միջազգային կառույցներին հետևողական լինել Ուկրաինայում կատարվող դեպքերին և տալ հստակ գնահատականներ, ավելին` աջակցել բոլոր հնարավոր միջոցներով:

Ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության համար պայքարող յուրաքանչյուր քաղաքական ուժի և կառույցի պարտքը պետք է լինի այս պահին իրեն հասանելի միջոցներով աջակցություն ու զորակցություն հայտնել հանուն ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների գերակայության և իրենց ազատ ընտրությունը կյանքի կոչելու համար պայքարող Ուկրաինայի քաղաքացիներին:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 24, հունվարի 2014թ.ք. Երևան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ