25-ամյա Արտյոմին դաժանաբար սպանել են.մոր կյանքին էլ է վտանգ սպառնում
25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են: Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադալանյանը:
«Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից: Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր, հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- հայտնում է Ռուզաննա Ադալանյանը:
Գործով միայն մեկ ամբաստանյալ է անցնում, սակայն մայրը վստահ է, որ սպանությանը մի քանի մարդ է մասնակցել:
Ռուզաննա Ադալանյանի խոսքով՝ 8 տարբեր հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, սակայն որեւէ նյութ չի նախապատրաստվել:
«Այս հանցագործությունը պատվիրված է, պատվիատուն Շիրակի մարզպետարանի Կանանց, երեխաների եւ ընտանիքի իրավունքի բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է: Նա պատվիրել է որդուս սպանությունը եւ սպանությունը իրականացրել են պետական իրավական մակարդակով»։
Նա համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով:
Նշենք, որ Արտյոմ Ադանալյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ Ռուզաննա Ադանալյանի կյանքին վտանգ է սպառնում, նա ծեծի, իսկ այնուհետ վրաեթի է ենթարկվել: