Նախախորհրդարանը կազմակերպել էր
”Նախախորհրդարան” ազգային-քաղաքական նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր հանրային ներկայացում-քննարկում ”Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Իրավական և դատաիրավապահ ոլորտը” թեմայով:
Միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ համաշխարհայնացման ու նորգաղութացման համատեքստում իրավական և դատաիրավապահ ոլորտում տիրող ճգնաժամային վիճակին, դրա հետևանքներին, ընթացքի միտումներին և ներկայացրեց Նոր որակի հայկական պետությունում այդ ճգնաժամի հաղթահարման ուղին, խնդիրներին և սկզբունքներին: Իրավական և դատաիրավապահ ոլորտի ներկայացումից հետո հանդիպման մասնակցիները հանդես եկան հարցերով, ծավալվեց քննարկում։
Ռազմավարական հայեցակարգի հանրային քննարկումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների և համայն հայության ուշադրությունը հրավիրել Նոր որակի հայկական պետության պետականաշինության խնդրին, համախմբել հայաստանաբնակ և արտերկրաբնակ շահագրգռված և ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարևորագույն փաստաթղթի մշակման գործում։