Պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան». Դիանա Գրիգորյան
ՈՒզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ Բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է: Իսկ«Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը…մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ՁԵր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա , ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ , որ Ձեր մեջ կուտակված թույնն, ինձ վրա թափելով կօգնի ՁԵզ ՁԵր շրջապատի կանանց մի քիչ ավելերջանկացնել և ուշադրությանարժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր <ագրեսիան>:
Փ.Ս 1
Մամ ջան իմ հաղթանակները քոնն են, ես երջանիկ եմ, հպարտ և Աստծուն շնորհակալ, որ ունեմ քեզ, դու իմ հենարանն ես, իմ պաշտպանը, իմ լուսավոր կետը, ինձ թևեր տվողը, շնորհավոր լինի տոնդ:
Փ.Ս 2 Շնորհավորում եմ բոլոր կանանց` մաղթելով` առողջություն, սեր և տոկունություն: Ես համոզվել եմ, որ կայացած կանայք դժվարին պահերին անշահախնդիր աջակցում են միմիյանց: