Փող ունես՝ կտարկետվես
ԿԳՆ Արմեն Աշոտյանը այսօր Կառավարության նիստում առաջարկեց փոփոխություն կատարել ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում:
Սա վերաբերում է օտարերկյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սովորող ուսանողների տարկետմանը, քանի որ գործող օրենսդրությամբ բոլոր դեպքերում տարկետում տրվում է, առաջարկվում է տարկետում տրամադրել սահմանված դեպքերում:
ԿԳՆ Աշոտյանի խոսքով՝ տարկետում պետք է տրամադրել հատուկ դեպքերում՝ ելնելով նպատակահարմարությունից ու արդյունավետությունից՝ բուհի որակից ու տվյալ ուսանողի ուսանած մասնագիտության պահանջարկից: Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:
Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է, որ արտերկրում ուսանելու անբողջ ժամանակահատվածի համար պետք է վճարվի կառավարության կողմից հաստատված գրավ` նվազագույնը 8,5 մլն դրամի չափով:
Կառավարությունը վստահ է, որ այս նախաձեռնությամբ կստիպի ՀՀ քաղաքացիներին արտերկրում ուսումնառությունից հետո վերադառնալ հայրենիք, այլապես նրանք կկորցնեն իրենց գրավադրված գույքը: