Մի նախարար գալիս ելակ է ցանում, մյուսը ռեհան, մյուսն էլ կանեփ է ցանում.Հրաչ Բերբերյան/տեսանյութ/
«Տարին ռիսկային է, հատկապես կարկտահարությունների և ցրտահարությունների հետ կապված»,-այսօր՝ մարտի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Բերբերյանի խոսքով՝ շատ կրիտիկական է ջրամբարների վիճակը. «Ես խնդրելու եմ երկրի ղեկավարությանը, որ դադարեցնի ՀԷԿ-երի աշխատանքը: ՀԷԿ-երը այս շրջանում վնաս են տալիս: Ջրային պրոբլեմը հաշվում ենք առաջնային: Ջրի հարցը կլուծվի, եթե հենց այս պահին փակվեն ՀԷԿ երը: Ջրամբարները գյուղացիների համար են ստեղծված ու թող իրենց ՀԷԿ- երը գետերի վրա դնեն»,-նշեց Հրաչ Բերբերյանը:
Հրաչ Բերբերյանը նկատում է, որ պետությունը գյուղատնտեսության առումով սխալ քաղաքականություն է վարում. «Պետությունը պետք է հեկտարաի հաշվարկով գումար սուբսիդավորի: Մի նախարար գալիս ելակ է ցանում, մյուսը ռեհան, մյուսն էլ կանեփ է ցանում: Մենք պետք է ստրատեգիա ունենանք»,-ընդգծեց Հրաչ Բերբերյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: