16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է. Տիգրան Բալայան

Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ձախողվել է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանին աջակցող երկրները պետք է նույնն անեն նաև այլ կազմակերպություններում:

«Փակ դռների հետևում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով գործադրվող ճնշման մասին Ադրբեջանի նախագահի խոստովանությունից հետո երեկ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից իրականության փաստումը հստակ ցույց է տալիս, որ արդեն իմաստ չկա թաքցնելու ակնհայտը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի քաղաքականության ձախողումը», – նշել է Տիգրան Բալայանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ