07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Կյանքը տվեց հայրենի հողին. Արմենին հանձնեցին հողին /ֆոտո, վիդեո/

Այսօր Եռաբլուրում կայացավ ղարաբաղաադրբեջանական սահմանում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը: Նշենք, որ հուղարկավորությունը ընթանում էր զինվորական կարգով, հայրենիքի համար կյանքը զոհած Արմենը զինվորական հագուստով էր:

Եռաբլուրում էին բարձրաստիճան զինվորականներ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, պատգամավորներ :

Սեյրան Օհանյանը նշեց, որ թշնամին խաղաղ ճանապարհով չի ցանկանում հարցը լուծել եւ հերթական անգամ դիմեց նման գործողությունների: Նախարարը նշեց, որ զուտ խոսքեր չեն այն, որ Արմենը կյանքը տվեց հայրենիքի համար եւ որոշ ժամնանակ անց նրան որդուն կհիշեն հպարտության զգացումով:

“Իհարկե, մեծ ցավ է բոլորիս համար, առաջին հերթին ծնողների”,- ասաց նախարարը:

Դիտեք տեսանյութը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ