Չստացվեց` կառավարությունը չի զիջի /վիդեո/
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ կառավարությունը զիջումների չի գնա և տարիների ընթացքում մշակված Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կշարունակվի գործարկել:
”Ես չեմ պատկերացնում, քանի որ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, դա մի օրվա լուծում չի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Սոցիոլոգը նաև նշեց, որ խորհրդարանական ոչ իշխանական կուսակցությունները պիտի կարողանային սեփական ընտրազանգվածին հունվարի 18-ին դուրս բերել Ազատության հրապարակ, սակայն նրանց մոտ դա չստացվեց:
Շարունակությունը` տեսանյութում: