20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում սիրելի Արմեն

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհակալ է հակառակորդի գնդակից զոհված զինվորից: 

”Սիրելի Արմեն։
Այն պահին, երբ Դու խրամատում հրոսակների դեմ պայքարում կյանքի գնով Հայրենիքդ էիր պաշտպանում, իմ նորածին բալիկը հանգիստ քնած էր իր օրորոցում։ Քո երիտասարդ կյանքը զոհելով՝ Դու իմ բալիկի կյանքն էիր փրկում։ Ինչպես ասեմ Քեզ, որ ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՔԵԶԱՆԻՑ։

Երբ իմ բալիկը մեծանա, ես անպայման կպատմեմ նրան Քո մասին։ Նրա պես իրենց օրորոցում քնած այսօրվա բալիկները այցի կգան Քո շիրիմին։ Դու ուժեղ ես և շատ հզոր։ Քո ուժն է դառնում մեզ ոգեշնչող։ ՓԱՌՔ ՔՈ ՍԽՐԱՆՔԻՆ, ԼՈՒՅՍ ՔՈ ՇԻՐԻՄԻՆ։ Դու ծննդյան օրից արդեն իսկ կրում ես ՔՈ երկրի անունը՝ ԱՐՄԵՆ։ Մ

ենք հիշելու ենք Քեզ մեր պետական օրհներգը ամեն անգամ երգելու պահին.
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի որ յուր ազգի
Ազատության կզոհվի”։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը:

Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր  առջև դրված խնդիրը  արիաբար կատարելուժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ