Որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում. նախարարը` հանրահավաքից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Պարտադիր կուտակայաին կենսաթոշակային համակարգի դեմ կայացած հունվարի 18-ի հանրահավաքը դիտարկում է որպես քաղաքացիների՝ մտահոգություններն արտահայտելու իրավունք: ”Այդ առումով ես որևէ արտառոց երևույթ չեմ տեսնում և կարծում եմ, որ մեր ցանկացած խնդիր քաղաքացիների կողմից հենց հաշվի են առնվել, մեր քաղաքացիներն ունեն իրավունք նաև ստանալու իրենց մտահոգությունների պատասխանները, և մենք ամեն կերպ փորձում ենք այդ հարցերին պատասխանել”,-հավելեց նախարարը: