՛՛Դոգն՛՛ այլեւս պետք չէ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանությունից: Վերջինս հայտնի է “Դոգ” մականունով եւ ոստիկանապետի օգնականն էր:
Անցած ամառ նա օգնականի պաշոտնից հեռացվել էր Հետք-ի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել եւ վիրավորել էր լրագրողին: Որոշ ժամանակ անց նա նշանակվել էր Չարբախի փոխոստիկանապետ:
Վարդան Ղուկասյանը, Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից հեռացվել է, քանի որ բողոք-դիմումներ շատ կային: Նրան հենց Վլադիմիր Գասպարյանն է առաջարկել ազատման դիմում գրել: Չի բացառվում, որ Ղուկասյանը ազատված լինի nrnak.com կայքի պատճառով: Որոշ տեղեկությունների համաձայն, կայքի հովանավորը Դոգն է, եւ վերջերս այնտեղ քննադատական հոդվածներ էին տեղադրվում ոստիկանության դեմքերի վերաբերյալ: