Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում. Մարինա Խաչատրյան /տեսանյութ/
«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով այն մասին, որ մարտի մեկից Հայաստանում վաճառվողց դեղերի մեծ մասը վաճառվելու է միայն դեղատոմսով, ասաց՝ Առողջապահության նախարարությունը մենաշնորհային դարձնելու ծրագիր է իրականացնում:
Բանախոսը նշեց՝ նմանատիպ գործընթաց եղել է հարևան Վրաստանում. Փաստերը ցույց են տվել՝ դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
«Առողջապահության նախարարությունում աշխատում են այնպիսի մարդիկ, որոնք թերի գիտելիքներ ունեն: Ես արդեն տեղեկություններ ունեմ, որ շատ դեղատներ կլինեն, որ կաշխատեն առանց դեղատոմսի, ոմանց ասել են, որ շատ հանգիստ կարող եք շարունակել աշխատել: Առաջիկայում դեղորայքի գների բարձրացում է նախատեսվում: Քաղաքացին ստիպված է լինելու դեղատոմս գնել», – ասաց Մարինա Խաչատրյանը՝ շեշտելով՝ ինչ-որ մոնոպոլ անձնավորությունից մարդիկ ճարահատ գնելու են իրենց անհրաժեշտ դեղատոմսը:
«Իսկ այն դեղատները, որոնք օրինական ձեւով աշխատելու են դեղատոմսերով, ունենալու են դեղերի փոքր շրջանառություն, փակվելու են, գրագետ դեղագետներն էլ ստիպված արտագաղթելու են», – ասաց Մարինա Խատատրյանը: