26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա գա. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պահանջում է քրեական գործ հարուցել՝ պարզելու, թե ինչպես են ԲԴԽ անդամների ընտրությունների ժամանակ կեղծվել «Ելք»-ի պատգամավորների քվեաթերթիկները։ «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ քվեարկությունը մանիպուլյացիայի հետևանք է, և «Ելք»-ի բոլոր անդամները դեմ են քվեարկել։

Ընթացակարգերը պետք է նայել, թող քրեական գործ հարուցվի։ Մենք պնդում ենք, որ արդյունքները կեղծվել են, և մեր խմբակցության անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ իրենք դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին», – ասաց Փաշինյանը։ Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է՝ «Ելք»-ից 4 պատգամավոր կողմ է քվեարկել, Փաշինյանն արձագանքեց. «Ուրեմն Նաիրա Զոհրաբյանն էլ թող այդ գործի շրջանակներում որպես վկա գա, հիմնավորի իր ասածները»։ Փաշինյանն ընդգծեց, որ այս ամենն արվում է «Ելք»-ի մեջ պառակտում մտցնելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ