22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բնական գազի հետ օդի խառնումը` պայթունավտանգ

 “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ հանրության մեծ մասը անակնկալի է եկել այս ամիս գազի վարձավճարի ամսեկան չափը ճշտելուց հետո:

“Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բնակչության կողմից գազի սպառումը զգալիորեն ավելացել է և դա պայմանավորվում է եղանակային պայմաններով: Բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերը` բավականին ցուրտ էր:

Եթե 2012 թվականին Հայհիդրոմետի տվյալներով մենք ունեցել են +5-ի կարգի ջերմաստիճան, ապա այս տարի դեկտեմբերին Հայհիիդրոմետի տվյալներով միջինը կազմել է -8 ից -9-ը, որը շատ զգալի ջերմաստիճանային տարբերություն է տալիս և բնական է, որ սպառումը ավելանում է: Եթե անցած դեկտեմբերին բնակչության կողմից սպառումը կազմել է մոտավորապես 84,3 միլիոն  խմ, ապա այս  դեկտեմբերին միայն բնակչության կողմից սպառվել է 120 միլիոն խմ գազ”,-պարզաբանեց Շուշան Սարդարյանը:

Պատասխանելով հարցին , որ գազի հետ օդ է խառնվում և այն չի տալիս համապատասխան ջերմություն , իսկ հաշվիչը աշխատում է ավելի արագ Հունանյանը ասաց.

” Դա մասնագիտական պարզ և հստակ պատասխան ունի` բնական գազը օդի հետ խառնելու դեպքում առաջանում է գազաօդային խառնուրդ, ինչը պայթյունավտանգ է և կարող է վթարային իրավիճակ ստեղծել գազափոխադրման և գազաբախշման համակարգում ”:

Շուշան Սարդարյանը կարծում է, որ բարձր վարձավճարների պարագայում զարմանալու կարիք չկա, քանի որ բոլորս էլ գիտենք, որ գազի սակագինը բարձրացել է հուլիսից.

”Այսինքն` նախկին 132 դրամի փոխարեն, արդեն ուժի մեջ մտած գործող սակագնով սպառողը վճարում է 156 դրամ”,-հավելեց  “ՀայՌուսգազարդ”-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ