22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետարանի թեժ գծերը ակտիվ են աշխատել

 

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, 2 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:

Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ արձանագրված ապօրինի առեւտրի դեպքերի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա աշխատանքներն ու հանրությանը պարբերաբար իրազեկել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնակելի շենքերի շքապատշգամբների տանիքներից ձյան եւ սառցալեզվակների հեռացման աշխատանքների մասով հանձնարարվել է բնակիչներին նախազգուշացնել նշված աշխատանքների վերաբերյալ, որպեսզի վերջիններս, որպես իրենց բաժնային սեփականություն, սեփական ուժերով եւ կամ համատիրությունների միջոցով կազմակերպեն այդ աշխատանքները, իսկ քաղաքապետարանի ուժերով կազմակերպելու պարագայում՝ չխոչընդոտեն աշխատանքներին:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ մանկապարտեզներում շարունակվում է սննդի որակի նկատմամբ հսկողությունը: Աշխատանքային ստուգայցերի արդյունքում արձանագրվել են պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման որոշ դեպքեր, որոնց մասով մատակարարները խստորեն զգուշացվել են: Զեկուցվել է նաեւ, որ կրկնվելու եւ նոր դեպքերի հայտնաբերման պարագայում մատակարարներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքներին մասով  զեկուցվել է, որ մայրաքաղաքի շուրջ 9000 տնտեսվարողներ տեղեկացված են հարակից տարածքների բարեկարգման տարածքների սահմանների եւ նախատեսված աշխատանքների մասին: Իրազեկման թերթիկի հետ վերջիններիս տրամադրվել են նաեւ բարեկարգման ենթակա տարածքների սխեմաները: Հանձնարարվել է մեկ անգամ եւս իրազեկել ինչպես պարտավորությունների, այնպես էլ  պարտավորություններից խուսափելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում եւ վարչական շրջաններում նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 257 եւ 179 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, որոշ հարցեր էլ գտնվում են կատարման ընթացքի մեջ:

Ներկայացնելով 2013 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպված ընդունելությունների ամփոփ արդյունքները՝ զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ ընդունելությունների մասնակցել է 8399 քաղաքացի, որից քաղաքապետարանում՝ 2504: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին մասնակցել է 5895 քաղաքացի:  Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Հանձնարարվել է սահմանված ժամանակացույցով շարունակել քաղաքացիների ընդունելություները:

Զեկուցվել է, որ շարունակաբար իրականացվում է Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի մասին հանրային իրազեկում: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը:

Մայրաքաղաքում 2014 թվականին վերգետնյա հետիոտնային անցումներ կառուցելու նպատակով իրականացվող աշխատանքների հետ կապված՝ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ նոր վերգետնյա անցումների կառուցման հնարավոր վայրերի վերաբերյալ ստացվել է ավելի քան 50 առաջարկություն, որոնք կուսումնասիրվեն, եւ վերջնական ընտրված առաջարկների իրագործման ուղղությամբ առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ