Ինչպե՞ս կվարվի ՀԱԿ-ը Քոչարյանի հետ
՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը վստահ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունեն:
՛՛Եթե Քոչարյանը հանկարծ մտահոգվեց երկրի վիճակով ու սկսեց քննադատել վարչապետին, նշանակում է ինքն իր համար ճանապարհ է բացում դեպի նախագահական ընտրությունները՛՛:
Բախշյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահը լինելով հեռատես ու փորձված, մի քանի տարի լռելուց հետո հանկարծ որոշեց գնահատական տալ այս կառավարությանը, իսկ սա ինքնանպատակ չէր կարող լինել:
՛՛Տևական ժամանակ չէր արձագանքում կարևորագույն իրավիճակների շուրջ, ինչպիսին էր գազի պայմանագիրը և հանկարծ գտավ մի թեմա, որի սկզիբը 2006-ին է դեռ եղել, հանկարծ գտավ, որ վարչապետն անհույս է՛՛:
Բախշյանը շեշտեց, որ եթե Քոչարյանն իր չարությունը մի կողմ դնի, կհասկանա, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ փոքրից մեծ ընդվզում է իր դեմ: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, Բախշյանը նկատեց, որ այն ժամանակ ԲՀԿ-ը ու ՀՅԴ-ը սատարում էին Քոչարյանին, ինչը չի բացառվում նաև հիմա:
՛՛Չի բացառվում, որ նրանք դառանալու են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը : ՀՀԿ-ի մեջ էլ կա թիմ, որ անմիջապես թռնելու է Քոչարյանի գիրկը, իսկ ես տեսնում եմ Քոչարյանի մղումը դեպի նախագահի աթոռը՛՛:
Henaran.am-ի հարցին, թե այդ դեպքում ինչպես իրեն կդրսևորի ՀԱԿ-ը, արդյոք կսատարի Քոչարյանին, ՛՛Ժառանգական՛՛ նախկին պատգամավորը պատասխանեց. ”Այդ մեկը չգիտեմ, ՀԱԿ-ի անցած պատմությունը աչքիս առաջ բերելով, մեղադրանքները, քննադատությունները լսելով, ես չգիտեմ ՀԱԿ-ը ՛՛Բարգավաճի՛՛ հետ պիտի համաձայնեցնի՞, թե՞ պիտի մնա իր սկզբունքային դիրքերում ՛՛: