27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեֆիլյանի գործով դատավորը «պատժեց» դահլիճին

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Արդեն հայտնել ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Գործով բոլոր պաշտպանները միացան միջնորդությանը:

Դահլիճից շարունակ  վանկարկեցին՝ «ազատ դատարան ու արդար դատավոր կարող ենք ունենալ ազատ, անկախ Հայաստանում»: Երբ հերթը հասավ մեղադրող կողմին և մեղադրողը հայտարարեց, որ դեմ է միջնորդությանը, դահլիճից  բղավեցի ` «մի մուկ խոսեց իր հերթին»: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ դատավորն իր լիազորություններն իրականացրել է լիարժեք և ներկայացաված միջնորդությունը հիմնավոր չէ: Դատախազի խոսքը չէր լսվում, քանի որ դահլիճից զուգահեռ վանկարկում էին` «ամոթ, անամոթ, ճորտի ճորտ»:  : Դատարանը, նախքան խորհրդակցական սենյակ գնալը, որոշեց նիստերի դահլիճում գտնվող բոլոր մասնակիցներին հեռացնել դահլիճից: Հայտարարվեց կես ժամ ընդմիջում: 

Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց  11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ