07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ազատության հրապարակում հանրահավաքը մեկնարկեց. Օսիպյանը զգուշացրեց /ֆոտո, վիդեո/

Ժամը 14-ի դրությամբ Ազատության հրապարակում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ նախաձեռնված հանրահավաքը դեռ չէր մեկնարկել: Քաղաքական ուժերը սպասում էին մինչեւ հրապարակը լցվի:

Այդ ընթացքում  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կազմակերպիչներին հիշեցրեց հասարական կարգի պահպանման մասին: Վերջիններս իրենց հերթին պնդեցին, որ հանրահավաքը արտոնված է և իրենց զգուշացելու հարկ չկա: Օսիպյանն ամեն դեպքում խոսեց խաղաղ երթի մասին, որը թույլատրված չէ՝ երթի դեպքում պիտի հասարակական կարգին հետևել:

Նախաձեռության ներկայացուցիչների ու Օսիպյանի զրույցին միջամտեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը. ՛՛Այսքան ժողովրդին սպասեցնել պետք չէ, պետք է սկսել հանրահավաքը՛՛, ապա Օսիպյանին մոտեցավ Լևոն Զուրաբյանը: 

Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, հանրահավաքը սկսվեց  ՛՛Հաղթանակ-հաղթանակ, կասեցում-կասեցում՛՛ պահանջով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ