Սեֆիլյանի աջակիցները զայրացած են. լարված իրավիճակ դատարանում
Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:
Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:
Նշենք, որ ի տարբերություն նախորդ դատական նիստերի այսօր դահլիճը լեփ-լեցուն է: Սեֆիլյանի համակիրները ակներև զայրացած են:
Այս պահին պաշտպանական ճառով հանդես է գալիս Գալուստ Գրիգորյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը ընդունել է իր մեղքը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի քննության փուլու որոշակի խախտումներ են արձանագրվել: Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալը մասնագիտությամբ երաժիշտ է:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: